Նկարագրություն
U-աձև պարանոցի բարձ՝ նախատեսված ճանապարհորդելու համար։ Օգնում է ավտոմեքենայով, ինքնաթիռով ճամփորդելիս պահպանել գլխի և պարանոցի ճիշտ դիրքը։
Կտորի ներսում առկա է հիշողության սպունգը (memory foam), որի հատուկ կառուցվածքը «հարմարվում է» մարդու մարմնին, ուստի քնի և հանգստի ժամանակ ճնշում չի գործադրվում անոթների, հոդերի և մկանների վրա, դրանք հանգստանում են, և արյան հոսքը վերականգնվում է:
Memory Foam-ը հարմարավետ քնի, գլխի և մարմնի բարձրորակ աջակցության երաշխիքն է:
Ունի առջևից կոճկվելու հնարավորություն:
Բացվող շղթայի միջոցով կտորը հեշտությամբ դուրս է գալիս և կարելի է լվանալ։
Բարձը պատրաստված է բարձրորակ նյութերից։ Կտոր՝ միկրոֆայբեր, լցանյութը՝ հիշողության սպունգ (memory foam)։
Կայքում հասանելի պրոմոկոդերը, ակցիաներն ու զեղչերը գործում են միայն առցանց պատվերների համար:
Խանութ սրահներում գները կարող են տարբերվել: