Նկարագրություն
Բռնցքամարտի կոշիկի Venum Elite Evo Monogram մոդելը, պարզապես, իդեալական է մարզիկների համար։
EVO մոդելն առաջին սերնդի Elite տարբերակի կատարելագործված մոդելն է։
Այն ստեղծված է մարզիկի շարժումներում լիարժեք հարմարավետություն և արագություն ապահովելու համար։
Մոդելի այս նոր տարբերակում` հաշվի առնելով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների կարծիքները, օգտագործվել է հատուկ մեխանիզմով պատրաստված ներբան։
Առջևի և կողային հատվածներում ավելացվել են ամրացումներ` շարժման ընթացքում բարձր կայունություն և աջակցություն ապահովելու համար։
Արտաքին Honycomb ցանցն ապահովում է ոտնաթաթերի օդափոխությունը նույնիսկ ամենաինտենսիվ մարզումների ժամանակ, և ապահովում է կոշիկի երկարաժամկետ սպասարկումը:
Կայքում հասանելի պրոմոկոդերը, ակցիաներն ու զեղչերը գործում են միայն առցանց պատվերների համար:
Խանութ սրահներում գները կարող են տարբերվել: