Նկարագրություն
Պարզ մեխանիզմով մարզասարք հեծանիվ` նախատեսված է ձեռքերի և ոտքերի համար:
Ունի էկրան, որտեղ նշվում է պտույտների քանակը, տևողությունը, ծախսած կալորիաները, արագությունը։
Մարզում է թույլ մկանները, բարելավում է արյան շրջանառությունը վերջույթներում։ Օգտագործողը կկարողանա արագ վերականգնել և բարելավել ոտքերի և ձեռքերի մկանների տոնուսը։
Որակյալ ոտնակների և շարժիչ մեխանիզմի շնորհիվ հնարավոր է կարգավորել ուժային դիմադրությունը, ինչը մեծացնում է յուրաքանչյուր մարզման արդյունավետությունը։
Այս մոդելը հարմար է բոլորի համար՝ առանց բացառության, նույնիսկ վերականգնողական շրջանում գտնվող հիվանդների համար։ Թույլ է տալիս մարզվել ամեն օր:
Պատրաստված է բարձրորակ պողպատից։
Մարզասարքը տեղադրվելով հարթ մակերեսի վրա թույլ է տալիս մարզումների ընթացքում հանգիստ գիրք կարդալ կամ դիտել հեռուստացույց։ Կարելի է օգտագործել անգամ օֆիսային աշխատանքի ժամանակ։
Լայնությունը՝ 34 սմ
Երկարությունը՝ 40 սմ
Բարձրությունը՝ 32 սմ
Պտտման շառավիղը՝ 9,5 սմ
Օգտագործողի առավելագույն քաշը՝ 130 կգ (± 5%)
Քաշը՝ 3․3 կգ։
Կայքում հասանելի պրոմոկոդերը, ակցիաներն ու զեղչերը գործում են միայն առցանց պատվերների համար:
Խանութ սրահներում գները կարող են տարբերվել: